10 06 2023

«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը կոչ է անում պաշտոնական Փարիզին միակողմանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը կոչ է անում պաշտոնական Փարիզին միակողմանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

«Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը հայտարարություն է տարածել ի սատարումն Արցախի Հանրապետության «Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը հորդորում է Ֆրանսիային ստանձնել իր պարտականությունները՝ օժանդակելով Ստեփանակերտի և Բաքվի կառավարությունների միջև ուղիղ բանակցություններին, այլ ոչ թե պասիվ կերպով աջակցել էթնիկ զտման գործընթացին: Միությունը կոչ է անում պաշտոնական Փարիզին միակողմանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ հանցավոր շրջափակման համար, որը նա իրականացնում է արդեն գրեթե վեց ամիս և որն Արդարադատության միջազգային դատարանը պահանջում է անհապաղ և անվերապահ դադարեցնել, ինչպես նաև օգտագործել իր նյութատեխնիկական և գործառնական միջոցներն Արցախն ապաշրջափակելու համար՝ համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված պաշտպանության պատասխանատվության սկզբունքի։ «Ֆրանկոֆոնիան Արցախում» միությունը նշում է, որ Արցախի շրջափակման հաստատումից ի վեր վերջինս անկարող է իրականացնել Արցախի մշակութային և սոցիալ-տնտեսական զարգացման աջակցությանն ուղղված իր ծրագրերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ