10 06 2023

Ադրբեջանի ԶՈւ-ն 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել Արցախի դիրքերից մեկի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել Արցախի դիրքերից մեկի ուղղությամբ

Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ