21 06 2023

Վարդավառի լճում ձկների անկման պատճառը ջրում թթվածնի պակասն է

Վարդավառի լճում ձկների անկման պատճառը ջրում  թթվածնի պակասն է

Համացանցում տարածված՝  Երևան քաղաքի Վարդավառի լճում անկած ձկների վերաբերյալ ահազանգի հետքերով՝ Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցները նշված վայրում իրականացրել են համատեղ ուսումնասիրություններ, կատարվել է ջրի լաբորատոր հետազոտություն և ձկան նմուշառում։

Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջրում լուծված թթվածնի անհրաժեշտ քանակությունը պակաս է:

Ձկան նմուշների հետազոտությամբ հայտնաբերվել է ձկների «Աերոմոնոզ» վարակիչ հիվանդությունը, որը զոոնոզ չէ՝ մարդուն չի փոխանցվում։ Սակայն, կան հիվանդության զարգացմանը նպաստող մի շարք գործոններ, որոնցից, տվյալ դեպքի համար, կարելի է առանձնացնել ջրի մեջ թթվածնի պակասը:

Դա էլ հանդիսացել է ձկների զանգվածային անկման հիմնական պատճառ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ