08 07 2023

Քամին Երևանում ծառեր է կոտրել

Քամին Երևանում ծառեր է կոտրել

Հուլիսի 8-ին, ժամը 18:31-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ