10 07 2023

Կարմրուկի դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով

Կարմրուկի դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 20-ով և հասել է 299-ի: Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 8–ը հոսպիտալացված են, 169-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 203-ը երեխաներ են, 96-ը` մեծահասակ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ