Հուլիսի10-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության և Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են ՌԱՀՀԿ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ Ռիչարդ Հովհաննիսյանը քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը