«Սևան» ազգային պարկ»-ում սոճիները շարունակում են չորանալ: Նեմատոդոզ հիվանդությունն օրեցօր նոր տարածքներ է «գրավում»: Անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանն ասում է, որ սոճիների հիվանդության առաջին նշանները Հայաստանում ավելի վաղ են ի հայտ եկել, մոտավորապես՝ 2017 թվականին։ Փորձագետի խոսքով՝ հիվանդ ծառերը հատվելուց հետո, նույնիսկ, ծառի փայտի մնացորդները վարակի աղբյուր են հանդիսանում։
«Կարծում եմ բռնկումը կշարունակվի, տնկարկները լոկ գեղեցկության համար չեն, դրանք ունեն լուրջ ջրակարգավորիչ և հողապաշտպան ֆունկցիա, եթե կորցնենք սոճուտները, մեր անտառպատվածությունը մեծ տոկոսով կիջնի ու Հայաստանի համար կլինի աղետ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը