09 08 2023

Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը շանտաժի է ենթարկում քաղաքացիներին. ԱՀ ՆԳՆ

Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը շանտաժի է ենթարկում քաղաքացիներին. ԱՀ ՆԳՆ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ Ինստագրամյան «Հանդիպում Ստեփանակերտում» օգտահաշիվը՝ որի օգտատերը ներկայանում է որպես կին, եւ թե իբր բնակվում է Ստեփանակերտում, կապ է հաստատում Արցախի բնակիչների հետ, շփման միջոցով վստահություն ձեռք բերում, ներգործում հոգեկան աշխարհի վրա, ապա շանտաժի ենթարկելով՝ գումարներ պահանջում: Չվճարելու դեպքում նույն օգտահաշվում ավելացնում է նաեւ Արցախի բնակիչների լուսանկարները: «Սա եւս կիբեռհանցագործության կամ համակարգչային հանցավորության տեսակ է, որը պահանջում է զգուշավորություն: Ուստի, նմանատիպ եւ այլ վտանգներից զերծ մնալու համար, վարչությունը հորդորում է ցուցաբերել զգոնություն:

Կարեւոր է օնլայն տիրույթում հասանելիություն չտալ անձնական տվյալներին, լուսանկարներին: Նման իրավիճակում հայտնվելու դեպքում, անմիջապես դիմեք ոստիկանություն։

ՏԿՀԴՊ վարչության հետադարձ կապը`

(047) 94-21-16»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ