11 08 2023

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ժորա Կարապետյանը

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ժորա Կարապետյանը

Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ