19 08 2023

Որ համարների ներքո են հանդես գալու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը

Որ համարների ներքո են հանդես գալու Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը

ՀՀ ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝

Երևանի Ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին
1. հերթական համարների տրամադրում։

  1. Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգի ու ժամանակացույցի սահմանում։
  2. 5 քմ-ը գերազանցող արտաքին գովազդային վահանակներ, քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքի սահմանում։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարների վիճակահանությունն անցկացվեց երկու փուլով։

Այսպիսով՝
«Ուժը հայրենյաց» կուսակցությունն առաջիկա ավագանու ընտրություններին կմասնակցի 5-րդ համարի ներքո։
«Հանրային ձայն» կուսակցույթունը քվեաթերթիկի վրա նշված կլինի 1-ին համարը։
«Արդար Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի հերթական 3-րդ համարի ներքո։
«Հայաստանի եվրոպական կուսակցությունը» կներկայացվի 6-րդ համարի ներքո։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քվեաթերթիկի վրա կլինի 12-րդը։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հանդես կգա 8-րդ համարով։
«Ազգային առաջընթաց կուսակցությունը» կլինի 7-րդը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը քվեաթերթիկի վրա կլինի 13-րդը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի հերթական 2-րդ համարի ներքո։
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը կլինի 10-րդը։
«Մայր Հայաստան» դաշինքը կլինի 14-րդը։
«Հաղթանակ» կուսակցությունը քվեաթերթիկի վրա կլինի 4-րդը։
«Հանրապետություն» կուսակցությունն առաջիկա ընտրություններում հանդես կգա 9 համարի ներքո։
«Լուսավոր Հայաստան կուսակցությունը» կլինի 11-րդը։

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ