19 08 2023

Սյունիքի օդանավակայանում կրակահերթի ձայներ են լսվել․ Aravot.am

Սյունիքի օդանավակայանում կրակահերթի ձայներ են լսվել․  Aravot.am

 Aravot.am-ը գրում է․

«Տեղեկացրել էինք,  որ օգոստոսի 19-ին Կապանի օրվա առիթով պիտի ներկայացուցչական թռիչք լիներ։ Մինչ Երեւանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, կրակահերթի ձայներ են լսվել։ Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։
Ենթադրվում է, որ ադրբեջանցիները նպատակ են ունեցել վախի մթնոլորտ ստեղծել, որ ինքնաթիռը վայրէջք չկատարի»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ