«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահները վերցրել են Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի անձնագիրն ու 4 ժամ պահել փակ սենյակում։ Այս մասին նա հայտնել է Sputnik–ին։
Օգոստոսի 24-ին Երևանի օդանավակայանում Կրիվոպուսկովին մերժել են մուտք գործել երկիր։
Նա նշել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի առումով իրավիճակը բավականին տագնապալի է:
Նա նշել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի առումով իրավիճակը բավականին տագնապալի է։
Նա ընդգծել է, որ արդեն 2 տարի Երևանում չի եղել և նախատեսում էր ներկա լինել երիտասարդության և ստեղծագործ մտավորականության ռուս–հայկական համագործակցության նոր ՀԿ–ի շնորհանդեսին։
Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարն արդեն ՌԴ–ից 4-րդ անձն է, ում թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ` ճանաչելով որպես անցանկալի անձ։
Ավելի վաղ արգելվել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը