12 09 2023

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը. Sputnik Արմենիա

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը. Sputnik Արմենիա

Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։

«Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։ Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է նա։

Մարդասիրական օգնությունը բաժանելուց հետո Ռուսաստանի Կարմիր խաչի թիմը կվերադառնա ՌԴ։

Նա նշեց, որ հույս ունեն` իրենց առաքելությունը կնպաստի տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավմանը։ Ակնկալում են, որ շուտով Լաչինի միջանցքը կբացվի մարդասիրական ապրանքների առաքման համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ