16 09 2023

Փաշինյանի հանրահավաքի հերոս տնօրենը լռության օրը ծնողական մեծ ժողով է գումարել. Yerkir.am

Փաշինյանի հանրահավաքի հերոս տնօրենը լռության օրը ծնողական մեծ ժողով է գումարել. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի նիկոլական տնօրեն Ռուզաննա Երեմյանը, ով Երևանի ավագանու ՔՊ համամասնական ցուցակում 15-րդն է և, բնականաբար, քարոզարշավի ընթացքում պարտավոր էր գտնվել արձակուրդում, քարոզարշավի օրերին զբաղված է եղել դպրոցական աշխատանքներով։ Օրինակ, դպրոցի ֆեյսբուքյան էջում տեսնում ենք նրա ակտիվ ելույթները սեպտեմբերի 1-ին։

Այսօր էլ, հավանաբար ոգեշնչված լինելով Փաշինյանի հանրահավաքին ունեցած իր ելույթով, «արձակուրդում» գտնվող տնօրեն Ռուզաննա Երեմյանը լռության օրով դպրոց է հրավիրել ողջ կոլեկտիվին ու ծնողական համայնքին և միկրոֆոնը ձեռքին դարձյալ հանդես եկել ելույթներով։ Ըստ հաղորդագրության` հանդիպմանը իբր քննարկվել են դպրոցական ծրագրերին ու խնդիրներին առնչվող հարցեր և, ուշադրություն, տարվա կեսին տրվել է հանրային հաշվետվություն անցած մեկ տարվա համար։

Միայն ուղտին կարող է պարզ չլինել` իրականում ինչ է ենթադրել մոլի նինոլական, այս օրերին թունդ քարոզարշավի լծված և «արձակուրդում» գտնվող Ռուզաննա Երեմյանի` լռության օրով, սեպտեմբերի կեսին տրված տարեկան ամփոփիչ հաշվետվությունը, իրենց կատարած «տքնաջան» աշխատանքը, առաջիկա պլաններն ու ծրագրերը։

 Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին, իսկ տնօրեն Ռուզաննա Երեմյանի վարքագիծը` ապագայի դատին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ