Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այս ի՞նչ սարսափ է տիրել ձեզ, ՔՊ-իկներ։ Ձեզ թվում է, որ Հանրապետության Հրապարակ միայն մետրոյով կարելի է հասնե՞լ։
Այդ ի՞նչ տեխնիկական աշխատանքներ հանկարծ առաջացան, որ ողջ օրը փակ պետք է լինի։ Մետրոպոլիտենի ստեղծման օրից չեմ հիշում, որ ամբողջ օրը մետրոն փակեն։ Երևի պատրաստվում եք վիլայեթացման, հա՞։ Օրինակ՝ «Սասունցի Դավիթ» կայարանն անվանափոխեք «Հեյդար Ալիևի անվան», «Մարշալ Բաղրամյանը»՝ «Քեմալ Աթաթուրքի» և այլն։
Շատ ողորմելի եք ու ստոր»,- գրում է Արթուր Եղիազարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը