25 09 2023

Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Ստեփանակերտի բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ


Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտի հարևանությամբ՝ Հայկազովի բենզալցակայաններից մեկում։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

MediaHub-ի տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Լցակայանում պայթել է բենզինով ցիստերնը: Սա այն ցիստերն է, որտեղից մարդկանց պետք է բենզին տրամադրեին Հայաստան տեղահանվելու համար: Տարածքում տասնյակ մարդիկ կային, որոնք իրենց հերթին էին սպասում։

Aysor.am-ի տեղեկություններով՝ պայթյունի ու  բռնկված հրդեհի հետևանքով զոհերը 100-ից ավելի են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ