Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։
Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը