07 10 2023

Ըստ իսրայելական կողմի՝ 21 կետերում ընթանում են մարտական գործողություններ

Ըստ իսրայելական կողմի՝ 21 կետերում ընթանում են մարտական գործողություններ

«Իսրայելը փակել է երկրի հարավը քաղաքացիական բոլոր շարժերի համար։ Ըստ իսրայելական պաշտոնական տվյալների՝ առնվազն 21 կետերում ընթանում են մարտական գործողություններ։ Պաղեստինյան կողմից տարածվում են տեսանյութեր, որտեղ երևում են գրավված իսրայելական քաղաքներ։ Սակայն դրանց հավաստիությունը ստուգել դեռևս հնարավոր չէ»։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր թելեգրամյան ալիքում։

Իսկ «Մագեն Դավիթ Ադոմ» արտակարգ օգնության ծառայությունը տեղեկացրել է, որ 22 մարդ է զոհվել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով, տեղեկացրել է Times of Israel-ը։ Խմբավորման անդամները Գազայի հատվածից թափանցել են մի շարք բնակավայրեր երկրի հարավում։

Բացի այդ, երկրի հարավային և կենտրոնական մասերի դեմ արձակվել են հազարավոր հրթիռներ։ Հարձակումը շարունակվում է տեղի ժամանակով ժամը 06.30-ից։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ինչպես տեղեկացրել է Al Jazeera-ն, Գազայի բնակիչները հերթ են կանգնում փռերի մոտ, որպեսզի մթերքներ պահեստավորեն իրավիճակի սրման պարագայում։ Հարյուրավոր մարդիկ հեռացել են իրենց տներից, որպեսզի հեռու մնան Իսրայելի հետ սահմանից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ