08 10 2023

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Գառնիկ Խաչատրյանի եղբայրը։ Խաչատրյաններն իրենց նորածին որդուն անվանակոչել են ի պատիվ եղբորը՝ Գառնիկ:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժում Գառնիկի մայրն ասում է, որ իրենց միակ որդուն պատերազմում կորցնելուց հետո, անցնելով դժվարությունների միջով, որոշել են նորից երեխա ունենալ։

«Հոգեկան  ապրումները ծանր էին, դրանց ուղեկցող առողջական խնդիրները նույնպես, բայց երեխա ունենալու որոշումն այլընտրանք չուներ», - անկեղծացել են ծնողները:

Փոքրիկն օրեր առաջ է լույս աշխարհ եկել, սակայն այս կարճ ժամանակում հիմնովին փոխել է ընտանեկան մթնոլորտը՝ իր հետ բերելով ապրելու նոր հույս ու լույս: «Ապրելու նոր հույս է ծնվել»,- ասում է Մանուկ Խաչատրյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ