10 10 2023

Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Աշոտ Վարդապետյանի քույրը

Լույս աշխարհ է եկել 44-օրյայում անմահացած Աշոտ Վարդապետյանի քույրը

Հանուն կյանքի. հոկտեմբերի 9-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան

Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից:

«Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այսօր այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան:

Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու:

Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք եւ առողջություն:

Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։

Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն Հայրենիքի:

Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հնարավոր է սա 1 person նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, հիվանդանոց and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 1 անձ, նորածին and հիվանդանոց նկարն է
Հնարավոր է սա 4 մարդ and սովորող մարդիկ նկարն է

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ