Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ավելացնել «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում» ծրագրի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» տարեկան ճշտված պլանը 120.0 մլն դրամով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության հետևանքով լրացուցիչ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությամբ:
ՀՀ 2023-ի պետական բյուջեի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» միջոցառմամբ բյուջեով նախատեսված է 200.0 մլն դրամ: ՀՀ վարչապետի որոշումներով կատարված հատկացումների արդյունքում սեպտեմբերի 19-ի դրությամբ մնացորդը կազմում է 28.3 հազար դրամ: Նշված մնացորդի շրջանակներում հնարավոր չէ փոխհատուցել արդեն իսկ ընդունված ՀՀ վարչապետի որոշումներով կատարված ծախսերը՝ շուրջ 70 մլն դրամի չափով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը