«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ նահատակների: Ներկա էին զոհվածների հարազատները, հասարակական , քաղաքական գործիչներ, նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները :
Գնդերեց քահանաները խնկարկեցին մարտի դաշտում զոհված հայ քաջորդիների անմահ հիշատակը՝ աղոթք բարձրացելով առ Աստված: Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Անանյանը նշեց. « Ամեն անգամ գանք էստեղ նաև հաշվետվության, ամեն Աստծո օր . շատ մարդիկ, վստահ եմ, արդարացում են գտնում, որ չեն կարողանում գալ Եռաբլուր տարբեր պատճառ ներով, բայց, առավել քան վստահ եմ, ուղղակի չեն կարողանում նայել տղաների աչքերի մեջ: Դա էլ է քաջություն՝ կարողանալ նայել այս տղաների աչքերի մեջ , դա է պատճառը, որ ամեն մարդ չի կարող գալ Եռաբլուր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը