13 11 2023

Ոստիկանության պաշտոնյան առաջարկել է կաշառքի դիմաց ծառայության ընդունել

Ոստիկանության պաշտոնյան առաջարկել է կաշառքի դիմաց ծառայության ընդունել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներից մեկի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, այլ ստորաբաժանման ծառայողի առաջարկել է 300 000 դրամ կաշառքի դիմաց ծառայության ընդունել իր ղեկավարած ստորաբաժանումում, ինչին վերջինս համաձայնել է:

 Այնուհետև ստորաբաժանման ղեկավարը կազմակերպել է նրա հրամանագրման գործընթացը: Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ներքին գործերի նախարարությունը հետևողական է կոռուպցիոն դրսևորումների բացահայտման հարցում և օրինական դաշտում գործելուց ցանկացած շեղում արժանանալու է խիստ արձագանքի:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ