30 11 2023

Ազատազրկված անձանց ներտնային վերահսկման նպատակով լրացուցիչ սարքավորումներ ձեռք կբերվի

Ազատազրկված անձանց ներտնային վերահսկման նպատակով լրացուցիչ սարքավորումներ ձեռք կբերվի

Արդարադատության նախարարությունը դիմել է կառավարությանը՝ լրացուցիչ գումար հատկացնելու առնվազն 110 միավոր ներտնային վերահսկման և 50 միավոր վարչական վերահսկողության համար նախատեսված սարքեր ձեռք բերելու համար,որը, ըստ նախարարության, «Enigma information protection sistems» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մատակարարել առավելագույնը տասը օրացուցային օրվա ընթացքում:

Ըստ հիմնավորման՝ վերոնշյալ էլեկտրոնային սարքավորումները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 104 323 120  ՀՀ դրամ / ներտնային վերահսկման սարք՝ 110*701522.1 ՀՀդրամ = 77 167 420 ՀՀ դրամ, վարչական վերահսկողության սարք՝ 50*543114 ՀՀդրամ= 27 155 700 ՀՀ դրամ/: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ