Կառավարության հաստատմանը որոշման նախագիծ է ներկայացված, ըստ որի 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, ամսական 300 000 դրամի չափով, աջակցություն կստանան 11 անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքները: Դիմելու ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ն է. որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք էր ներկայցվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Այդ նպատակով առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (նոյեմբեր, դեկտեմբեր) կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը: Առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը, որով անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) ընտանիքները ևս 2 ամիս (նոյեմբեր, դեկտեմբեր) կստանան սոցիալական աջակցություն ՝ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 10-ը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը