01 12 2023

Փորձել են օրենսդրության բացն օգտագործել ու անհավասար պայմաններ ստեղծել. ՊԵԿ պաշտոնյա



Ինչպես հայտնի է  կառավարությունը երեկ որոշում ընդունեց՝ ժամանակավոր ներմուծվող տրանսպորտային միջոցների հետ կապված: Որոշման մասին այսօր մանրամասնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը՝ ներկայացնելով այն խնդիրը, որը կարգավորելու նպատակով կայացվել ու հաստատվել է երեկվա որոշումը:

Այսպիսով՝  ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններում (հիմնականում Վրաստանում) թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպման վճարների չափերի՝ ԵԱՏՄ-ում նախատեսված վճարների չափերի համեմատ ցածր լինելու պատճառով Հայաստանում այդ ավտոմեքենաները օրենքով սահմանված կարգով ձևակերպելու և գրանցելու փոխարեն ձևակերպվում և գրանցվում են այդ երկրներում (հիմնականում Վրաստանում) և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու եղանակով:

Ներկա պահին Հայաստանի տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում են շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի գծով և, ըստ Արտեմ Կարապետյանի, անհավասար պայմաններ են ստեղծվում այն մարդկանց համար, ովքեր նույն ճանապարհով ավտոմեքենան ներմուծում են և, մշտապես այստեղ բնակվելով, մաքսազերծում են:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ