01 12 2023

ՔՊ-ն ցանկանում է ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. «Հայաքվեն» կոչով դիմում է քաղաքացիներին



««Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հասել է կարևոր հանգրվանի»,- հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին ժամը 10։00-ին իրենց օրենքի նախագիծը  պաշտոնապես քննարվելու է  Ազգային ժողովում։

«Ազգային ժողովում ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, նրանք բացահայտ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. ձախողել, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և արդեն թղթով այն հանձնել թշնամուն, որպեսզի կարողանա հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։ 

Նա կոչ արեց «Հայաքվեի» բոլոր աջակիցներին երկուշաբթի ժամը 10։00-ին հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ