«Հանրապետությունում միս-մսամթերքի իրացման շուկայում դեկտեմբերի 6-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ։Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, այն առգրավվելու և ոչնչացվելու է։ Ամբողջ ֆինանսական ծախսը կատարելու է տնտեսվարողը»,-հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը՝ նշելով, որ սպանդանոցային պայմաններում մորթի գործընթացը կազմակերպելու պահանջը վաղուց կա, սակայն շատերը չեն հետևում դրան։ Արդյունքում՝ շուկայում արձանագրվել են խախտումներ։
Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների մասին օրենքում՝ ավելացնելով տուգանքների չափը։ Ներկայում տուգանքի չափը 30 հազարից 300 հազար դրամի սահմաններում է։
«Քիչ չեն դեպքերը, որ նույն տնտեսվարողները մի քանի անգամ են տուգանվել։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ տուգանքները, ֆինանսական լծակը ևս բավարար չափով իր ազդեցությունը չեն ունեցել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը