07 12 2023

Հերթը հասավ գոմաղբին

Հերթը հասավ գոմաղբին

Կառավարության հաստատմանը որոշման նախագիծ է ներկայացվել, որով առաջարկվում է սահմանել որոշակի պահանջներ՝ գոմաղբի, թռչնաղբի պահեստավորման, տեղափոխման, վերամշակման և վարակազերծման հետ կապված:

Հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է .

 «Ներկայումս գյուղատնտեսության հետ կապված բնապահպանական ամենահրատապ խնդիրներից մեկը գոմաղբի, թռչնաղբի պահեստավորումը, տեղափոխումը, վերամշակումը և վարակազերծումն է։ Հաճախ գոմաղբը, թռչնաղբը չի տեղափոխվում հատուկ վայրեր, այլ հեռացվում է գյուղացիական տնտեսությունների անմիջական հարևանությամբ: Աստիճանաբար գոմաղբի հեռացման վայրերում հողը սկսում է օքսիդանալ և դառնում ոչ պիտանի գյուղատնտեսության մեջ երկարաժամկետ օգտագործման համար։ Ժամանակի ընթացքում ստորերկրյա ջրերը և մթնոլորտը ենթարկվում են աղտոտման, որի մեջ արտանետվում են ջերմոցային գազերի՝ մեթանի արտանետումները: Յուրաքանչյուր օր ցանկացած անասնապահական ֆերմայում կուտակվում է մեծ քանակությամբ կենդանական արտաթորանք՝ գոմաղբ, թռչնաղբ որը հիանալի պարարտանյութ է մշակաբույսերի համար։ Բայց առանց պահեստավորման և վերամշակման այն վնասակար է մի շարք պատճառներով՝ դրանք պարունակում են վնասակար բակտերիաներ, ճիճուների ձվեր (հելմինտներ), միջատների թրթուրներ և տարբեր մոլախոտերի սերմեր.

Գոմաղբի, թռչնաղբի քայքայման ժամանակ առաջացած գազերը վնասում են բույսերի արմատներին.

Գոմաղբի, թռչնաղբի շատ օրգանական տարրեր կապված վիճակում են և, հետևաբար, գրեթե չեն ներծծվում բույսերի կողմից.

Դրանցում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները և ավելորդ ջերմության առաջացումը նույնպես անբարենպաստ է, որն էլ  հղի է բույսերի հիվանդություններով, բերքատվության նվազմամբ և նույնիսկ ամբողջ բերքի ոչնչացմամբ:

    Գոմաղբի, թռչնաղբի ոչ պատշաճ պահպանումը, վերամշակումը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի արդյունքում հողերը, ստորերկրյա ջրերը, օդը և մոտակա ջրային մարմինները աղտոտված և թունավորվում են նիտրատներով և մանրէներով։ Միաժամանակ գոմաղբի պահպանման պայմանների խախտումները կարող են նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը։

Գոմաղբը, թռչնաղբը միլիոնավոր տոննա ջերմոցային գազերի արտանետման աղբյուր է, այն աղտոտում է ջրային մարմինները, ստորերկրյա ջրերը և հողը, իսկ դրա պաթոգեն միկրոֆլորան վտանգավոր հիվանդությունների պատճառ է հանդիսանում: Կենդանական թափոնները կուտակում են վտանգավոր բակտերիաներ, ամոնիակ, մեթան, ածխածնի օքսիդ, ծանր մետաղներ, ցիանիդ, նիտրատներ և այլն։ Բացի այդ, անասնաբուծական և թռչնաբուծական թափոնները պարունակում են նաև չմարսված հակաբիոտիկներ և դրանց արտանետումը շրջակա միջավայր նպաստում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետագա բարձրացմանը: Եվ սա այսօր մարդու առողջությանը սպառնացող հիմնական սպառնալիքներից մեկն է, հետևաբար առաջարկվող նախագծով  առաջարկվում է սահմանել գոմաղբի պահպանման, տեղափոխման, վերամշակման և վարակազերծման պահանջները, ինչը ուղղված է մարդու կյանքի և առողջությանը, կենդանիների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանությանը»,-ասվում է հիմնավորման մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ