09 12 2023

«-Ձեր քաղաքացիությունը: -Արցախի՛ Հանրապետություն»․ դատավորի հարցն ու արցախցի երիտասարդի պատասխանը

«-Ձեր քաղաքացիությունը: -Արցախի՛ Հանրապետություն»․ դատավորի հարցն ու արցախցի երիտասարդի պատասխանը

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

 «Արցախը չհանձնողների դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ հավանաբար շատերը նկատեցին և ծանր տարան: «Արցախը չհանձնողների դատ» ես անվանում եմ այն 11 անձանց դատավարությունը, որոնք սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակի դեպքերով դարձել են մեղադրյալներ: Իսկ դեպքն իսկապես ինձ շատ տանջեց. Դատարանը արցախցի երիտասարդների ինքնությունը ճշտելու ընթացքում հարցնում է.

 - Ձեր քաղաքացիությունը:

- Արցախի Հանրապետություն:

 - Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ եք:

- Ոչ, Արցախի Հանրապետության:

Ուշադիր հետևում էի դատավորի դեմքի արտահայտության փոփոխությանը: Նկատեցի, որ մտքերի մեջ ընկավ: Բայց արագ հասկացավ, թե խնդիրը որն է: Այդ 18-19 տարեկան արցախցի տղաներին ՀՀ իշխանությունն ասել է, թե նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն... Հ.Գ. Հանոզված եմ, որ այս ծանր զգացողությունն ունեցավ նաև դահլիճում գտնվող Նարե Սիմոնյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ