ԱԺ-ն քննարկում է Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը. նախագիծը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, ինչին հետևեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցը.
«Նշեցիք, որ այս վարկային ծրագիրն ուղղվելու է կոնկրետ դպրոցաշինությանը և այլ կարևոր բաների համար, Դուք տեսե՞լ եք էդ ծրագիրը, արդյո՞ք այս ծրագիրը՝ վարկն ուղիղ կապակցված է դպրոցների հե՞տ: Նման պարտավորություն ունե՞նք մենք էս համաձայնագրի շրջանակում»:
Ի պատասխան՝ Նարեկ Գիրհգորյանն ասաց, որ կոնկրետ նշված չէ՝ դպրոցաշինությանը, ճանապարհաշինությանը, բայց նախատեսվում է բյուջեի դեֆիցիտը լրացնել:
Արձագանքելով ՔՊ-ականին Արծվիկ Մինասյանը հիշեցրեց.
«Բյուջետային աջակցության վարկի առանձնահատկությունը հենց այն է, որ ոչ թե կապակցվում է կոնկրետ ծրագրի հետ, այլ ընդհանուր հատկացվում է պետությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը