12 12 2023

Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ

Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ

Բաքվում պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

«Բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան: Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ