Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի ՍիսիանՍպանդարյան հատվածում Kamaz մակնիշի բեռնատար է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին պատկանող Kamaz մակնիշի ավտոմեքենայում, որը, ըստ տեղեկության, բարձված է եղել զենք-զինամթերքով: ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողին բժիշկները օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել հիվանդանոց: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը