05 12 2024

Անչափահաս է դանակահարվել

Անչափահաս է դանակահարվել

Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Նա հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է շամփուրի վրա ընկնելու հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա Արսեն․ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդան ու քրոջ ամուսինը՝ ոմն Հայկ, նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում վիճաբանել են ոմն Դաթոի և Արսեն Մ․-ի հետ և հարվածներ հասցրել միմյանց, ինչի ժամանակ Հայկն իր մոտ առկա դանակով հարվածել է Արսեն Մ․-ին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ