Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է Հայաստանի Հանրապետության սահմանով ֆիզիկական անձանց կողմից ապրանքների տեղափոխմանը վերաբերող կարգավորումների մասին, որոնց անհրաժեշտ է տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս։
«Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման՝ անկախ արժեքից, քաշից և (կամ) քանակից: Սակայն, կան անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Հայաստանից մեկնելիս ուղեկցող ուղեբեռով տեղափոխելու դեպքում պարտադիր ենթակա են հայտարարագրման։ Միևնույն ժամանակ, մեկնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ, որ որոշ ապրանքների արտահանման դեպքում գործում են արգելքներ կամ սահմանափակումներ։
Այն դեպքում, երբ ֆիզիկական անձը պատրաստվում է Հայաստանից ցամաքային ճանապարհով, ուղեկցող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխել ԵԱՏՄ անդամ այլ պետություններ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետության տարածքով, ապա կարող է դրանք Հայաստանի տարածքից արտահանել ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ՝ նույնականացում իրականացնելու միջոցով։ Այդ ապրանքները պահպանում են Միության ապրանքի կարգավիճակը։
Կարևոր է նաև իմանալ, որ ԵԱՏՄ մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մի շարք ապրանքների ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակուﬓերը խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթեր խաբեությամբ օգտագործելու ﬕջոցով համարվում է մաքսանենգություն, որը քրեորեն պատժելի արարք է»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։
ՀՀ սահմանը հատող ֆիզիկական անձանց համար․ տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձանց համար ուղեցույցն՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը