09 12 2024

Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է 43,000 ուկրաինացի զինվոր

Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է 43,000 ուկրաինացի զինվոր

Ռուս-ուկրաինական պատերազմում զոհվել է 43,000 ուկրաինացի զինվոր. այս մասին հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա հավելել է, որ պատերազմի ընթացքում  ևս 370,000 ուկրաինացի վիրավորվել է, գրում է dw.com-ը։

Զելենսկին պարզաբանել է, որ վիրավորների մոտ կեսը վերադարձել է ծառայության։

Զելենսկին նշել է նաև ՌԴ զինվորականների կորուստների թիվը։

«Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի թարմացված տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների կորուստները գերազանցում են 750,000-ը՝ 198,000 սպանված  և ավելի քան 550 հազար վիրավոր», - ասել է Զելենսկին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ