09 12 2024

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում

 

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին՝ Հայկավան գյուղի վարչական տաածքում բախվել են «Audi», բեռնատար «ГАЗель» և Ողջի-Մեղրաշատ-Բյուրակն գյուղերն սպասարկող ավտոբուսը:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ