Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Պարույր Մ-ն իր վարած Mercedes GLE 43 մակնիշի ավտոմեքենայով Արմենակյան փողոցում բախվել է մայթեզրին տեղադրված՝ Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հաշվեկշռում գրանցված աղբամաններին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, աղբամանի մեջ կիսով չափ մտած քաղաքացի է եղել, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը