Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առաջացել է էլեկտրոնային ստորագրության հետ կապված խնդիր։
«էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) տեղեկացրել են, որ տարվում են համապատասխան աշխատանքներ՝ խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ։
Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը