13 12 2024

«Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել

«Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Բժիշկները այս պահին պարզում են մահվան հանգամանքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ