28 12 2024

Երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում

Երկրաշարժ Վրաստանում․ զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում

Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․40⁰ և արևելյան երկայնության 44.18⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Բավրա, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում և Մեծավան, Սարչապետ, Միխայելովկա գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ