13 01 2025

ՆԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել ողբերգական վթարի վերաբերյալ

ՆԳՆ մամուլի խոսնակը մանրամասներ է հայտնել ողբերգական վթարի վերաբերյալ

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել ողբերգական վթարի վերաբերյալ.

«Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է»։

Ավելի վաղհայտնել էինք, որ ողբերգական ավտովթարից մահացել է 36-ամյա պատգամավոր Մհեր Սահակյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ