03 02 2025

Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով կա մեկ տուժող: Նախաքննությունը շարունակվում է»,-«Հրապարակ»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք՝  շաբաթ օրը թալանել, ապա փորձել էին հրկիզել Գառնիկ Դանիելյանի մեքենան, որը կայանված էր եղել ՀՅԴ  գրասենյակի մոտ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ