05 02 2025

Զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ

Զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ

Գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Տեղեկությունը Tert.am-ին հաստատել են ՆԳՆ-ից: 

«Կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշեցին ՆԳՆ-ից:

Նախնական տեղեկություններով, զոհվածն Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը: Վերջիններս միջամտել են, որ չմտնեն տուն:

ՔԿ-ից էլ տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ