Դեպի Հայաստան 2025 թվականի հունվարին այցելել է 139,482 զբոսաշրջիկ։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154,319։
2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից` 55,130 քաղաքացի (39.5 %), Վրաստանից` 17,902 քաղաքացի (13%) և Իրանից` 13,186 անձ (9.4%)»,-ասված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը