19 02 2025

ՔՊ-ական համայնքապետի հայրը մեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանով

ՔՊ-ական համայնքապետի հայրը մեքենան վարել է խմածության ամենաբարձր աստիճանով

Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը ենթարկվե է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձ աստիճան, ինչի համար նախ զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հայրը՝ Մնացական Սարգսյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ