ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները, ըստ որի՝ Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 9 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր, որից անվավեր ոչ մի քվե չի ճանաչվել:
Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրեց նաև Հաշվեքննիչ պալատի անդամ: Առաջադրված Կարեն Կարապետյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 78 պատգամավոր և դեմ՝ 10 պատգամավոր: Քվեարկությանը մասնակցած 88 պատգամավորից որևէ մեկի քվեն անվավեր չի ճանաչվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը