Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղացել է առաջին ձյունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ Աշոցքից լուսանկար հրապարակելով։
Աշոցքը Հայաստանի Հանրապետության պատմականորեն ամենացուրտ տարածաշրջաններից է։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանն այստեղ 4.1 աստիճան է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը