Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Հասարակական կազմակերպությունների գործունեությանը վերաբերող 100 հարց ու պատասխան» հանրամատչելի ձեռնարկի հրապարակումը:
Ձեռնարկի հնարավորություն է տալիս բոլոր հասարակական կազմակերպություններին (ՀԿ) լինել իրազեկված իրենց գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումներին:
Ձեռնարկի կազմման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների գործունեության կազմակերպմանն առնչվող մի շարք օրենսդրական կարգավորումների ոչ բավարար հստակությամբ շարադրված լինելու հանգամանքով, ինչն էլ իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումների և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս:
Հիմնականում հարցերը վերաբերում են՝
Իրավաբանների հայկական ասոցիացիան ձեռնարկը կազմելիս նախապես ուսումնասիրել է ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանցից առանձնացրել լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցողները և համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ԿԱ պետական եկամուտների կոմիտեին և արդարադատության նախարարություն:
Ձեռնարկում ներառված 100 հարցի պատասխանները կազմվել են այդ մարմինների կողմից ներկայացված լրացուցիչ պարզաբանումների հիման վրա՝ հիմք ընդունելով այս տարվա դեկտեմբերի 17-ի դրությամբ գործող օրենսդրական կարգավորումները:
Ձեռնարկից օգտվելու մատչելիությունը երաշխավորելու համար հարցերը խմբավորվել են ըստ առանձին բաժինների՝ անդրադառնալով հասարակական կազմակերպության իրավական վիճակին վերաբերող հարցերին՝ ստեղծմանը, կառուցվածքին, կառավարմանը, գործունեության հրապարակայնությանն ու հաշվետվողականությանը, վերակազմակերպմանն ու լուծարմանը, ինչպես նաև նրանց հարկման առանձնահատկություններին և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն վերաբերող հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը