ՌԴ կազմում գտնվող Բուրյատիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան Ուդեում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, որի ներսում գտնվող 4 անձինք մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռոբինսոն» ուղղաթիռը կործանվել է օդ բարձրանալուց րոպեներ անց, ընկնելիս այն բախվել է ծառերին ու այրվել:
Ուղղաթիռում է եղել նաև Բուրյատիայում հայտնի գործարար Սերգեյ Ռոգովը: Հենց նրան է պատկանել ուղղաթիռը։ Թռիչքը ղեկավարել է օդաչու Բորիսովը:
Վթարի պատճառները դեռևս պարզված չեն, հարուցված է քրեական գործ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Yerevan.Today կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես Yerevan.Today կայքին` որի սեփականատերն է «ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊ ընկերությունը։
Մեջբերումներ անելիս հղումը Yerevan.Today-ին պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործումը, առանց Yerevan.Today-ի հղման, արգելվում է:
Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամնկնել կայքի խմբագրության կամ սեփականատիրոջ տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
«ՄԵԴԻԱ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ
Հայաստան, 0010 Երևան, Վ. Սարգսյան 26/1
+374 60 75 01 21 | info@yerevan.today
Գովազդի համար`
+374 60 75 01 21 | info@yerevan.today